ՊՍՎ-ի նախկին մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը համաձայնել է միանալ Էրիկ Տեն Հագի մարզչական շտաբին «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է AD առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ երկու կողմերն էլ չափազանց շահագրգռված են այս գործարքով։ Վան Նիստելրոյն այս աշխատանքը համարում է հրաշալի մարտահրավեր իր կարիերայի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 47-ամյա մասնագետը դիտվում է նաև որպես «Բարնլիի» նոր գլխավոր մարզիչ։
Նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը 2016 թվականից որպես մարզիչ է աշխատել ՊՍՎ Էյնդհովենի համակարգում։ 2022 թվականի ամռանը մասնագետը ստանձնել է ակումբի առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, որը նա լքել է 2023 թվականի մայիսին ազգային առաջնության ավարտից մեկ տուր առաջ։ Վան Նիստելրոյի գլխավորությամբ ՊՍՎ-ն նվաճել է Սուպերգավաթը և Հոլանդիայի գավաթը։