Սերու Գուիրասին կհեռանա «Շտուտգարտից»:
Թիմի լավագույն ռմբարկուն որոշել է հեռանալ ակումբից, հայտնում են Bild-ը և Sky Sport-ը։ Այս մասին ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է «Շտուտգարտի» ներկայացուցիչներին։
28-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան», «Միլանը» և «Արսենալը»։ «Չելսին» դուրս է եկել խաղացողի համար պայքարից:
Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում Գիրասին զբաղեցրել է երկրորդ տեղը ռմբարկուների ցուցակում՝ 28 խաղում խփելով 28 գոլ։
























































