Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի և «Բրայթոնի» 33-ամյա կիսապաշտպան Պասկալ Գրոսին։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բորուսիան» մոտ է ֆուտբոլիստի հետ բանավոր համաձայնության գալուն։ Միակ չհամաձայնեցված պայմանը պայմանագրի ժամկետն է։
Սպասվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 7-10 մլն եվրո:
Այս մրցաշրջանում Գրոսն անգլիական թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
























































