ՊՍՎ-ի նախկին մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետն առաջարկ է ստացել մանկունիացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից: Հաղորդվում է նաև, որ վան Նիստելրոյը «Բարնլիի» գլխավոր մարզչի գլխավոր հավակնորդներից է։ Ենթադրվում է, որ նա իր որոշման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ:
Նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը 2016 թվականից որպես մարզիչ է աշխատել ՊՍՎ Էյնդհովենի համակարգում։ 2022 թվականի ամռանը մասնագետը ստանձնել է ակումբի առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, որը նա լքել է 2023 թվականի մայիսին ազգային առաջնության ավարտից մեկ տուր առաջ։ Վան Նիստելրոյի գլխավորությամբ ՊՍՎ-ն նվաճել է երկրի Գավաթը և Սուպերգավաթը։