«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսի խաղի մասին։ Ֆուտբոլիստն ընդգրկվել է Ուրուգվայի ազգային հավաքականի՝ Ամերիկայի գավաթի խաղարկության հայտացուցակում։
«Նունյեսն այս պահին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում, հաճելի է նրան հետևելը: Քննադատությո՞ւնը գոլային պահերը չիրացնելու համար։ Ես դրան բախվել եմ։ Գլխավորը չհանձնվելն է»,- Սուարեսի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Հունիսի 24-ին Ուրուգվայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Պանամայի դեմ։
























































