«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Trivela-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը բանակցություններ էր վարում 32-ամյա ֆուտբոլիստի հետ 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո։ Նախորդ մրցաշրջանում Կազեմիրոն անցկացրել է 32 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին Մադրիդի «Ռեալից»: Տրանսֆերային գումարը կազմել է 70,65 մլն եվրո։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Կազեմիրոյին գնահատում է 20 միլիոն եվրո։
«Բավարիայի» առաջնահերթ նպատակն այժմ «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաո Պալինյան է: Գերմանական ակումբը պատրաստ է խաղացողի համար առաջարկել 45 մլն եվրո։
2023/2024 մրցաշրջանում «Բավարիան» 72 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Բունդեսլիգայում։
























































