Ֆուտբոլի երկրպագու Կայ Ֆլատմանը, որի ձեռքը կոտրել է Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը Շոտլանդիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկային խաղից առաջ (5:1) կայացած նախավարժանքի ժամանակ կատարած հարվածի հետևանքով, կիսվել է կատարվածի վերաբերյալ իր արձագանքով։
«Ես օրհներգը երգում էի պատգարակի վրա։ Չգիտեի՝ ծիծաղեի, թե լացեի, ցավոք, ստիպված էի հրաժարվել մեկնարկային հանդիպմանը ներկա լինելու երազանքիցս։ Բայց մեկ էլ ե՞րբ Ֆուլկրուգը նորից կկոտրի ձեռքդ»,- երկրպագուի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Շոտլանդիա խաղն ավարտվեց 5-1 հաշվով։