«Մալյորկան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Իսպանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։
Գերմանացուն հետաքրքրում է այս տարբերակը, սակայն կողմերի միջև բանակցություններ դեռ չեն եղել։
Հումելսը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Հունիսին 35-ամյա կենտրոնական պաշտպանը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից»։