Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Ճապոնիայի հավաքականի և «Շտուտգարտի» պաշտպան Հիրոկի Իտոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2028 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո։
Հիրոկին նախորդ մրցաշրջանում «Շտուտգարտի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, ով օգնեց իր թիմին զբաղեցնել երկրորդ տեղը Բունդեսլիգայում։
25-ամյա ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց կարող է խաղալ ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում։
Ճապոնիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 19 հանդիպում, դարձել մեկ գոլի հեղինակ։
























































