Ռոբերտո Դե Ձերբին կարող է ստանձնել «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստ է մասնագետի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։ Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, բայց դեռ չեն հասել ավարտին։
Դե Ձերբին այս պաշտոնի գլխավոր թեկնածուն է։ Ակումբը որոշվել է հրաժարվել Սերժիու Կոնսեյսաույին նշանակելու մտքից։
























































