«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ չի մեկնի Օլիմպիական խաղերին, որը կանցկացվի 2024 թվականի ամռանը Փարիզում։
«Ես խոսել եմ Մասկերանոյի հետ (Արգենտինայի Մ23 հավաքականի մարզիչ. — խմբ), և ճշմարտությունն այն է, որ մենք երկուսս էլ անմիջապես հասկացանք իրավիճակը: Դժվար է, քանի որ մեկնարկում է Ամերիկայի գավաթը, և ես պետք է երկու-երեք ամիս անընդմեջ բացակայեմ «Ինտերից»: Եվ ամենակարևորը՝ իմ տարիքում պետք է զգույշ ընտրել խաղալու պահերը, երկու մրցաշարն անընդմեջ շատ է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN AR-ը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Այս մրցաշրջանում Մեսսին անցկացրել է 15 հանդիպում, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, հարձակվողն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 904 խաղ, որոնցում խփել է 735 գոլ և կատարել 355 գոլային փոխանցում։
























































