«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ չի պատրաստվում կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանքի անցնել։
«Ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում մարզիչ լինել։ Ինձ դա դուր չի գալիս»,- Մեսսիի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Ավելի վաղ 36-ամյա ֆուտբոլիստը հայտնել էր, որ «Ինտեր Մայամին» լինելու է իր կարիերայի վերջին ակումբը։
Մեսսին ամերիկյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել 2023 թվականի ամռանը։ MLS-ի այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 12 հանդիպում, դարձել 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։