«Բարսելոնան» հետաքրքրված է Անջելո Շտիլերով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բետիսի» կիսապաշտպան Գիդո Ռոդրիգեսի տրանսֆերի շուրջ աշխատանքները դադարեցվել են, և այլընտրանքային տարբերակներ են ուսումնասիրվում: Նրանց թվում է «Շտուտգարտի» կիսապաշտպանը, որի թեկնածությունն առաջարկել է Հանս-Դիտեր Ֆլիկը։
23-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» սան է, և «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը նրան լավ է ճանաչում: Ֆլիկը գերադասում է բազմակողմանի խաղացողներին, քան ուժեղ հենակետային կիսապաշտպաններին, և Շտիլերը նրան այս առումով հարմար է:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը մոտ օրերս կքննարկի «Շտուտգարտի» ֆուտբոլիստի թեկնածությունը։
























































