Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը, որը նախկինում գլխավորել է «Բավարիան», արձագանքել է մյունխենյան ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում Վենսան Կոմպանիի նշանակմանը։
«Ես իսկապես զարմացած էի [նշանակումից], քանի որ ԶԼՄ-ներում շատ անուններ հայտնվեցին, որոնք մեծ վստահություն ունեն: Կոմպանին երիտասարդ մարզիչ է, որը մեծ փորձ չունի։ Բայց նրանք շատ մարզիչների խնդրեցին գլխավորել թիմը, բայց նրանք չեկան ակումբ։ Կարծում եմ՝ սա այնքան էլ հաճելի չէ «Բավարիայի» համար»,- Լուի վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ռալֆ Ռանգնիկը, Խաբի Ալոնսոն, Ունայ Էմերին, հրաժարվել են գլխավորել «Բավարիան»։
Լուի վան Գալը մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչն է եղել 2009-2011 թվականներին։
























































