Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Հունաստանի հետ ընկերական խաղում (2:1) թույլ տված սխալը, որից հետո մրցակիցը բացել է խաղի հաշիվը։ «Նման իրավիճակներում միշտ միայն մեկ մարդ չէ մեղավոր, բայց հիմա ես ուշադրություն եմ դարձնում բացառապես ինքս ինձ։ Պետք է ավելի լավ հեռացնեի գնդակը»,- Նոյերի խոսքերն է մեջբերում RTL-ն:
Հանդիպման 33-րդ րոպեին Նոյերը թույլ սեյվ կատարեց և թույլ տվեց մրցակցի խաղացող Գիորգոս Մասուրասին գոլ խփել:
Հիշեցնենք, որ Նոյերը Գերմանիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2009 թվականին։
























































