Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն խոսել է կորոնավիրուսի պատճառով երկրում տիրող քաոսի մասին.
«Ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: «Լացիոյի» նախագահը մտածու՞մ է «սկուդետոյի» մասին. թող վերցնի նա այդ «սկուդետոն»:
Կյանքում կան ավելի կարևոր բաներ: Պետք է մտածել ոչ թե առաջնությունը վերսկսելու, այլ ապրելու մասին: Ֆուտբոլի մասին պետք է մտածենք մյուս մրցաշրջանում. սա աղետ է, գրո՛ղը տանի…
Մտածե՛ք մյուս մրցաշրջանի մասին: Կա՞ ինչ-որ մեկը, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում երկրում: Սա աղետ է, ոչ թե՝ վարակ: Ես հրաշքների վաղուց չեմ հավատում»,-ասել է Չելինոն:
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով մահացել է ավելի քան 5 հազար մարդ: