Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով իր՝ երկիրը չլքելու փաստը.
«Չեմ էլ մտածել երկիրը լքելու մասին, քանի որ ինձ այստեղ շատ ապահով եմ զգում և լիովին վստահում եմ բժշկական անձնակազմին: Ես դա ասում եմ՝ որպես սովորական քաղաքացի, այլ ոչ թե որպես Իտալիայի ներկայացուցիչ: Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են իտալացիները երգում և պարում պատշգամբներում, ցույց է տալիս մեր համախմբվածությունը»,-ասել է Մանչինին:
Եվրոպայում, այս պահին, կորոնավիրուսից ամենաշատ վարակվածները Իտալիայում են: