«Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը հայտարարել է, որ դեռ չի որոշել իր ապագան դորտմունդյան ակումբում։
«Ես դեռ որոշում չեմ կայացրել իմ ապագայի վերաբերյալ, որքան էլ դա տարօրինակ թվա։ Հիմա ինձ մոտ ավելի է գերակշռում եզրափակչի (Չեմպիոնների լիգայի) արդյունքից հիասթափությունը։ Եվ ես դեռ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ հուլիսին»,- Հումելսի խոսքերն է մեջբերում BVBbuzz-ը։
Հիշեցնենք, որ երեկ ՉԼ եզրափակիչում դորտմունդցիները 0-2 հաշվով զիջեցին «Ռեալին»։
























































