Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին, որում իր սաները հանդիպելու են Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 1-ին։
«Մենք ֆավորիտ չէինք ո՛չ «Ատլետիկոյի», ո՛չ ՊՍԺ-ի հետ խաղում։ Վաղը մենք եզրափակչում ենք խաղալու ոչ միայն նրա համար, որ «Ռեալը» հերթական տիտղոսը նվաճի։ Եզրափակիչը գոյություն ունի ոչ միայն դրան մասնակցելու, այլև հաղթելու համար»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում գերմանական թիմի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
ՉԼ եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































