Մարկո Ռոյսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին.
Դորտմունդի «Բորուսիան» հունիսի 1-ին «Ուեմբլիում» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։ Սա Ռոյսի վերջին հանդիպումը կլինի գերմանական ակումբի կազմում։
«Զարմանալի։ Չկա ավելի լավ բան, քան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում քո վերջին հանդիպումը խաղալն ու այն հաղթելը:
Ես սկսեցի իմ ճանապարհորդությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչով Ուեմբլիում 2013 թվականին և ավարտում եմ եզրափակիչով 2024 թվականին: Դորտմունդում կարիերադ կարող ես ավելի վատ ավարտել»,- ասել է 34-ամյա կիսապաշտպանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։
























































