Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ մյունխենյան ակումբի նոր գլխավոր մարզիչը կդառնա բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանին։
«Մեր տնօրենը որոշել է նոր գլխավոր մարզիչ ընտրել Վենսան Կոմպանիին։ Մենք պատրաստ ենք լրացնել վերջնական մանրամասները, իսկ հետո այդ մասին պաշտոնապես կհայտարարվի»,- Ռումենիգեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Sky-ին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» լիովին համաձայնության է եկել «Բարնլիի» հետ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ պայմանագրի վաղաժամ խզման համար փոխհատուցման չափի շուրջ։ Նշվում էր, որ «Բավարիան» «Բարնլիին» կվճարի 10-12 միլիոն եվրո փոխհատուցում: Բելգիացի մասնագետը աշխատանքային պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը:
























































