Բելգիացի մարզիչ Վենսան Կոմպանին այսօր՝ մայիսի 28-ին, կմեկնի Մյունխեն «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու համար: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» համաձայնության է եկել «Բարնլիի» հետ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ պայմանագրի վաղաժամ խզման համար փոխհատուցման չափի շուրջ։ Նշվել էր, որ «Բավարիան» «Բարնլիին» կվճարի 10-12 միլիոն եվրո փոխհատուցում: Բելգիացի մասնագետը պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը:
Վենսան Կոմպանին «Բարնլին» գլխավորում է 2022 թվականից։