Դորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցություններ վարել «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 28-ամյա գվինեացու պայմանագրում նախատեսված է 17,5-18 մլն եվրո տրանսֆերի փոխհատուցման կետ։
Գուիրասին «Շտուտգարտում» հանդես է գալիս 2022 թվականի աշնանից։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։