Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի մասին։ Հիշեցնենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մյունխենցիներն այս մրցաշրջանում ոչ մի գավաթ չեն նվաճել։
«Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր հաղթեցին մեզ այս տարի, ներառյալ, իհարկե, Գերմանիայի նորընծա չեմպիոններին: Հիմա այս ամենը թողնելու ենք հետևում, շատ եմ ցանկանում ավարտել այս մրցաշրջանը և սկսելը նորը։
Գուցե մենք չէինք համապատասխանում միմյանց, գուցե մեզ այլ տեսակի խաղացողներ էին պետք, կամ գուցե մարզիչը պետք է այլ կերպ վարվեր: Մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք նոր մարզչի հետ»,- Մյուլերի խոսքն է մեջբերել Bild-ը։