Ավարտվեց Բունդեսլիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանը։
Լևերկուզենի «Բայերը» 90 միավորով գրավեց առաջին տեղը։ «Շտուտգարտը» վերջին տուրում ջախջախեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և վաստակեց 73 միավոր։ «Բավարիան» 2։4 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին» և 2-րդ տեղը զիջեց «Շտուտգարտին»։
4-րդ տեղը գրավեց «Լայպցիգը», որը վերջին տուրում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Այնտրախտի» հետ։
Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Դարմշտադտին» և գրավեց 5-րդ տեղը։
Այս թիմերը հաջորդ մրցաշրջանում կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։
«Այնտրախտը» գրավեց 6-րդ տեղը և կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը գալիք մրցաշրջանում։ «Հոֆենհայմը» «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ մրցաշրջանն ավարտեց 7-րդ տեղում և գալիք մրցաշրջանում կխաղա Կոնֆերենցիաների լիգայում։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հրանտ Լեոն Ռանոսը, մրցաշրջանն ավարտեց 14-րդ տեղում։
Բունդեսլիգան լքեցին «Դարմշտադտն» ու «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Աարգիս Ադամյանը, իսկ «Բոխումը» կմասնակցի անցումային խաղերին։