Բունդեսլիգայի 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է «Դարմշտադտին»։ Հանդիպման 38-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել Մարկո Ռոյսը։ Գերմանացին Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իր վերջին խաղն է անցկացնում։
Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։