Գերմանիայի հավաքականը հրապարակել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակը, որում այս պահին ներկա պահին ընդգրկված են 27 ֆուտբոլիստներ, սակայն Գերմանիայի հավաքականը վերջնական հայտացուցակում կարող է ընդգրկել 26 խաղացողի։
Հետաքրքիր է, որ Գերմանիայի հավաքականի կազմում բացակայում են Մատս Հումելսը, Լեոն Գորեցկան, Նիկլաս Զյուլեն և Յուլիան Բրանդտը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ փուլ:
























































