Հոլանդացի մասնագետ Պեպեյն Լեյնդերսը նոր մրցաշրջանում կգլխավորի «ՌԲ Զալցբուրգը»։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Նա կմիանա գերմանական թիմին կմիանա 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո՝ անգլիական թիմից հեռանալուց հետո։
«Զալցբուրգում» նրան կմիանա Վիտոր Մատոշը, որը «Լիվերպուլում» չորս ու կես տարի անցկացնելուց հետո կդառնա մարզչի օգնական:
«Ես շատ հպարտ եմ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նոր գլխավոր մարզիչը դառնալու համար։ Դա իսկական արտոնություն է ինձ համար: «ՊՍՎ Էյնդհովենից», «Պորտուից» և «Լիվերպուլից» հետո ես տեղափոխվում եմ մեկ այլ անհավանական ակումբ, որն իսկապես լավ կառուցվածք ունի և հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների զարգացմանը», — ասել է Լինդերսը: