Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» հյուրընկալվել էր «Բոխումին»։ Հանդիպումն ավարտվեց լևերկուզենյան թիմի հաղթանակով՝ 5:0 հաշվով։ Դաշտեի տերերի կազմում 15-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ֆելիքս Պասլակը։ 41-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրեի հարձակվող Պատրիկ Շիկը։
Առաջին կեսի վերջնամասում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Վիկտոր Բոնիֆացեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
76-րդ րոպեին Ամին Ադլին հաշիվը խոշոր դարձրեց։ 10 րոպե անց Յոսիպ Ստանիշիչը խփեց իր թիմի 4-րդ գոլը։
90+3-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։
«Բայերը» 87 միավորով առաջին տեղում է և 15 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից»։
«Բոխումը» 33 միավորով 14-րդ տեղում է։
























































