«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն իր 500-րդ հանդիպումն է անցկացրել գերմանական Բունդեսլիգայում։
38-ամյա գերմանացին մյունխենցիների մեկնարկային կազմում էր 33-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։
Այս խաղը Նոյերի համար 344-րդն էր «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում, որը նախկինում «Շալկեի» կազմում անցկացրել է 156 հանդիպում։ Նոյերը դարձավ լիգայի պատմության մեջ չորրորդ դարպասապահը, ով հասել է 500 խաղի նշագծին։ Նախկինում դրան հասել էին Ուլի Շտայնը (512), Էյկե Իմմելը (534) և Օլիվեր Կանը (557):
























































