Գերմանական «Հոլշտեյն» ակումբը երաշխավորել է հաջորդ մրցաշրջանում իր տեղը Բունդեսլիգայում։
Երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրի խաղում ակումբը ոչ-ոքի խաղաց «Ֆորտունայի» հետ (1-1), ինչը բավական էր նվազագույնը երկրորդ տեղն ապահովելու համար մրցաշարում։
Թիմը վաստակեց 65 միավոր՝ գլխավորելով Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Հոլշտեյնն» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Բունդեսլիգայում։
























































