Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ֆլորենտինո Պերեսի, արդեն աշխատում է Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագա տրանսֆերի ուղղությամբ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Վիրցը մադրիդյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է 2025 թվականի համար, քանի որ ֆուտբոլիստը որոշել է, որ առաջիկա մրցաշրջանում կմնա «Բայերում»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո:
























































