«Բավարիան» մոտ է գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկին մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» Ֆլիկին առաջարկել է աշխատանքային պայմանագիր՝ նախատեսված երկու մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2019-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ գերմանական գրանդը հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը, Գերմանիայի գավաթը և Գերմանիայի առաջնությունը։
Ֆլիկի վերջին աշխատավայրը եղել է Գերմանիայի հավաքականը, որը նա մարզել է 2021-ից 2023 թվականներին։
























































