Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Մայնցը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
12-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Լեոնարդո Բարեյրոն։ 19-րդ րոպեին Լի Ջե Սոնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 4 րոպե անց խփեց 2-րդ գոլը։
«Բորուսիան» 60 միավորով 5-րդ տեղում է։
«Մայնցը» 32 միավորով բարձրացավ 15-րդ տեղ՝ 2 միավորով առաջ անցնելով անցումային խաղերի տեղում գտնվող «Ունիոնից»։
























































