Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական ակումբի մարզական տնօրեն Մարիո Բրանկոն կապ է հաստատել 61-ամյա մասնագետի հետ և առաջարկել անձնական հանդիպում անցկացնել «Ֆեներբահչեի» նախագահի ընտրությունից հետո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյուն ցանկանում է կրկին գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ աշխատել է 2016-ից 2018 թվականներին։ Պորտուգալացու գլխավորությամբ մանկունիանցիները դարձել են Եվրոպա լիգայի հաղթող, ինչպես նաև նվաճել Լիգայի գավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը։
























































