Գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս մրցել է «Աուգսբուրգի» հետ և 1։0 հաշվով հաղթանակ է տարել:
48-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին։
Գերմանիայի առաջնությունում անցկացրած 33 խաղից հետո «Շտուտգարտը» վաստակել է 70 միավոր և երկրորդ տեղում է՝ մեկ միավորով գերազանցելով Մյունխենի «Բավարիային», սակայն մեկ խաղ պակաս ունի։
Բունդեսլիգայի նույնքան հանդիպումներից հետո «Աուգսբուրգը» վաստակել է 39 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։
























































