«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից հետո, որում նա պոկեր է ձևակերպել, խոսել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի մասին, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչն է իրեն մոտիվացնում։
«Այս մրցաշրջանում 25 գոլը վատ չէ, շնորհակալություն դրա համար: Մենք շարունակում ենք առաջ գնալ։
Ի՞նչն է ինձ մոտիվացնում: Ես ունեմ լավ մարզիչ, ով ինձ դրդում է առաջ գնալ, և ես նայում եմ ինձ շրջապատող ֆուտբոլիստներին: Առանց նրանց դա հնարավոր չէր լինի։ Նայենք առաջ, նայենք հաջորդ հանդիպմանը՝ մրցաշրջանին մնացել է չորս եզրափակիչ։
Գվարդիոլան մտածո՞ւմ է գոլերի տարբերության մասին.․․ Ոչ։ Առաջին հերթին պետք է հաղթել հանդիպումներում, բայց, իհարկե, ուզում ես գոլերի ավելի լավ տարբերություն ունենալ։ Եկեք չմտածենք այդ մասին»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն: