Այս օրերին, երբ հայտնի մարզիկները կորոնավիրուսի պատճառով մնացել են տանն ու զվարճանում են՝ զուգարանի թղթով հնարքներ ցուցադրելով, իսկ շատ մարդիկ էլ «գրոհում են» խանութները՝ մթերքներ ու հենց այդ նուն զուգարանի թուղթ գնելով, աշխարհում տխրում է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն:
«Վեսթ Հեմի» ֆուտբոլիստներ Ռիս Օքսֆորդն ու Պաբլո Ֆորնալսը մասնակցել են «Մնա տանը» հայտնի չելենջին ու մարտահրավեր նետել 29-ամյա Անտոնիոյին, սակայն անգլիացին չի կարողացել ցուցադրել իր ունակությունները, քանի որ զուգարանի թղթի իր պաշարներն ավարտվել են.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Օքսֆորդին ու Ֆորնալսին ինձ մարտահրավեր նետելու համար, բայց ես փոքր խնդիր ունեմ: Չեմ կարող մասնակցել չելենջին, քանի որ զուգարանի թուղթ չունեմ. խանութներում դրանք սպառվել են»,- գրել է ֆուտբոլիստը:
