Խուլեն Լոպետեգին կարող է դառնալ «Վեսթ Հեմ Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները դեռ ավարտված չեն, և ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվի, քանի դեռ շոտլանդացին մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ չի վարել խորհրդի հետ:
Նշվում է, որ «Վեսթ Հեմը» ակտիվորեն փոխարինող է փնտրում և դիտարկել է մի քանի թեկնածուների։ Անցած ամիս բանակցություններ են վարվել Լիսաբոնի «Սպորտինգից» Ռուբեն Ամորիմի հետ։ «Վեսթ Հեմը» դիտարկում էր նաև Հանսի Ֆլիկին, «Ֆուլհեմի» Մարկո Սիլվային և «Լիլից»՝ Պաուլո Ֆոնսեկային: Նրանք հետևում են Գրեհեմ Փոթերին, սակայն «Չելսիի» նախկին մարզիչի տեղափոխությունն այս փուլում քիչ հավանական է: