«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ լուծել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ կոնֆլիկտը, որը ծագել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (2:2)։
«Իրավիճակն ամբողջությամբ կարգավորվել է։ Ամեն ինչ լավ է։ Մենք իրար վաղուց ենք ճանաչում և շատ հարգում ենք միմյանց։ Այնքան, որ մենք կարող ենք դա պարզել, անկախ նրանից, թե բոլորն ինչ են ասում:
Եթե մենք հաղթեինք ու գոլ խփեինք, այս իրավիճակը չէր լինի, քանի որ Սալահը պահեստայինների նստարանին չէր լինի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
























































