«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե կարծո՞ւմ է, որ մյունխենյան ակումբում աշխատելն անհրապույր է դարձել մարզիչների համար։
«Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Աշխատանքն ինձ համար բավականին գրավիչ էր։ Հակառակ դեպքում ես կնախընտրեի չհամաձայնել։ Հենց հիմա ես դեռ «Բավարիայի» մարզիչն եմ։
Մեզ հետաքրքիր առաջադրանքներ են սպասվում, ցանկանում ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Ես հանգիստ եմ վերաբերվում մյունխենյան ակումբի ապագային»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































