«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ԱՊԼ-ի 26-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում (2:0) հաղթելուց հետո պատասխանել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Դժվար է ընդունել, որ ամեն շաբաթ ես ուշադրության կենտրոնում եմ և ճնշման տակ: Իմ որոշումը չէ՝ կլինեմ այստեղ հաջորդ մրցաշրջանում, թե՞ ոչ: Բոլոր մարզիչներին ժամանակ է պետք իրենց գաղափարներն իրականացնելու համար: Այո, մեզ ժամանակ է պետք»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Չելսին» գլխավորել է անցած ամառ։