Ռալֆ Ռանգնիկը մոտ է «Բավարիան» գլխավորելուն։
Ինչպես գրում է Bayern & Germany-ը՝ Salzburger Nachrichten-ին հղումով, մնում է ճշտել պայմանագրի մանրամասները։ Համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ, սակայն հայտարարությունը սպասվում «Ռեալի» հետ երկրորդ խաղից ոչ շուտ։
Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանում Ռանգնիկը կլինի «Բավարիայի» մարզիչը։ Նա, ամենայն հավանականությամբ, նա մյունխենյան թիմին կընդունի Եվրոյից հետո։
Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիան (ÖFB) ցանկանում է նվազագույնը 10 միլիոն եվրո ստանալ Ռանգնիկի համար, որն Ավստրիայի հավաքականի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը։ ÖFB-ն վստահ է, որ գումարը համապատասխանում է շուկային և «Բավարիայի» համար խնդիր չի ներկայացնում։ Ավստրիան արդեն նոր մարզիչ է փնտրում։
























































