Sport.es-ի փոխանցմամբ, ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբում փնտրում են կենտրոնական «քանդող-կառուցող» կիսապաշտպանի, ինչպիսին ժամանակին Յայա Տուրեն էր:
Ակումբում հասկանում են, որ 17-ամյա խաղացողին կարող են ձեռք բերել 50 մլն եվրոյից ոչ պակաս գնով: «Ռենը» հայտնել է, որ խաղացողի ծառայությունները հետաքրքրում են նաև «Ռեալին» ու Դորտմունդի «Բորուսիային»:
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: