Թոմաս Տուխելը խոսել է «Բավարիայում» իր աշխատանքի վերաբերյալ երկրպագուների ստորագրահավաքի մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Բավարիայի» երկրպագուների՝ Թոմաս Տուխելին գլխավոր մարզչի պաշտոնում պահելու խնդրագիրը հավաքել է գրեթե 10 հազար ստորագրություն։
Փետրվարին մյունխենյան ակումբը հայտարարեց, որ մասնագետը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես գոհ եմ, որ մարդիկ ցանկանում են, որ ես մնամ։ Բայց ինձ համար սա առաջնահերթություն չէ։ Առաջիկա 11 օրերը նվիրված կլինեն միայն ֆուտբոլին, Բունդեսլիգային ու Չեմպիոնների լիգային։ Ուրիշ բանի համար ժամանակ չունեմ։
Կա միջնորդություն, տոմսերի պահանջ, մարզչի մասին քննարկում, ես չեմ ուզում դա ընդունել որպես պատրվակ կամ շեղում: Մենք լիովին կենտրոնացած ենք. ամեն օրը կարևոր է»,- Թոմաս Տուխելի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ն։
Մյունխենցիների մարզիչը պատասխանել է նաև Ռալֆ Ռանգնիկի՝ «Բավարիա» գալու մասին լուրերին:
«Ճիշտն ասած, այս հարցը նման է հարևանի աղմկելուն առավոտյան ժամը երեքին [ծիծաղում է]: Ես ականջակալներս կդնեմ աղմուկի չեղարկման ռեժիմի վրա և կանտեսեմ այն:
Այս թեման ինձ չի օգնի վաղը և չի օգնի ինձ երեքշաբթի, և սա իմ թեման չէ», — ավելացրել է նա: