Մյունխենի «Բավարիան» մոտ օրերս կարող է համաձայնության գալ Ռալֆ Ռանգնիկի հետ պայմանագրի հարցում։
Ինչպես հաղորդում է Bild-ը, անցած շաբաթավերջին «Բավարիայի» ներկայացուցիչները հանդիպել են 65-ամյա մասնագետի հետ, ով գլխավորում է Ավստրիայի հավաքականը։
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության մանրամասները։
Ռանգնիկը մտածում է մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին։ Պայմանագիրը կարող է համաձայնեցվել արդեն այս շաբաթ, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն: Ռալֆը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտն է:
























































