Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու իր թիմի հարձակվող Թոմաս Մյուլերը «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի երկու խաղում ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում։
«Ես և Թոմասը լավ հարաբերություններ ունենք, և հուսով եմ, որ դա չի փոխվի: Նրան դուր չի գալիս, որ չի խաղացել, ինձ ևս։
Ես ստիպված չէի նրան ոչինչ ասել այդ մասին: Սա սպորտային որոշում էր, որը չի փոքրացնում նրա մարզական կարգավիճակը: Նա բավականաչափ պրոֆեսիոնալ է, որպեսզի դա թողնի հետևում: Մյուլերը քրտնաջան մարզվում է և շարունակում է վայելել խաղը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































