Ավարտվել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները, ինչի արդյունքում որոշվել են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։
Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի հանդիպումների ժամանակացույցը՝
Առաջին հանդիպումներ.
«Բորուսիա Դ» — ՊՍԺ (ապրիլի 30, Երևանի ժամանակով 23:00),
«Բավարիա» — «Ռեալ Մադրիդ» (ապրիլի 30, Երևանի ժամանակով 23:00),
Պատասխան հանդիպումներ.
ՊՍԺ — «Բորուսիա Դ.» (մայիսի 7, Երևանի ժամանակով 23:00),
«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա» (մայիսի 7, Երևանի ժամանակով 23:00),
ՉԼ գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը վերջին խաղարկության եզրափակչում 1։0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին»։ Հանդիպման միակ գոլը խփել էր Ռոդրին, որն աչքի էր ընկել հանդիպման 68-րդ րոպեին։