Նախկին դարպասապահ և Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Օլիվեր Կանը կարծում է, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մի օր կարող է վերադառնալ մյունխենյան ակումբ։
«Ինչո՞ւ Յուլիան Նագելսմանը չպետք է մի վերադառնա «Բավարիա», երբ ավելի մեծ փորձ ունենա: Դա արդեն եղել է ակումբի պատմության մեջ՝ Հայնկեսի, Տրապատոնիի և Հիցֆելդի պարագայում։ Եվ նրանք վերադարձան ավելի հասուն տարիքում»,- Կանի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Նագելսմանը նախկինում գլխավորել է մյունխենյան ակումբը 2021 թվականի ամառից մինչև 2023 թվականի մարտը։ Յուլիանի գործող աշխատանքային պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։