«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի միանգամից երկու ռեկորդ է սահմանել։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումը (1-0, առաջին խաղակես) Յամալի համար դարձավ տասներորդը մրցաշարում։ Այս նշագծին իսպանացին հասել է 16 տարեկան 278 օրականում։
Լամինը գերազանցեց Յուրի Տիլմանսի ռեկորդը։
Յամալը նաև գոլային փոխանցում կատարեց Ռաֆինյային ՊՍԺ-ի դեմ խաղում, որն այս պահին ընթանում է։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։